«Ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տան առջև, ուր նա այցելել էր կազմակերպված մրցաշարին հետևելու նպատակով,  պատասխանեց լրագրողների մեկ հարցի՝ ընդգծելով, որ մոտակա ժամանակներում կպատասխանի բոլոր հարցերին:

– Պարոն Նախագահ, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետը քաղաքական հայտարարություն է անում Ձեր և ՀՀԿ-ի դրդմամբ:

– Համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով, և այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է: Կարծում եմ, ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք՝ տեսնենք: Իսկ մնացած հարցերին, երբ ներկայացումը դիտենք, կամ ընթացքում, կամ վերջում կպատասխանեմ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031