«Խելքի՛ եկեք, կանգնեք ժողովրդի կողքը, մի՛ դարձեք դավաճանի հենարանը»․ Իշխան Սաղաթելյանի կոչը՝ իմքայլական պատգամավորներին

«Հայրենիքի փրկության շարժման» երթի մասնակիցներն Արաբկիր վարչական շրջանից քայլերթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Նրանք նախ կանգ առան Բաղրամյան 26-ի՝ նախագահի նստավայրի մոտ, կոչով դիմեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, իսկ րոպեներ անց երթի մասնակիցները կանգ առան Ազգային ժողովի շենքի մոտ, և «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմեց իմքայլական պատգամավորներին․

«Երեք տարի առաջ այս դարպասները բացել էին, ասում էին՝ Ազգային ժողովը ժողովրդինն է, այլևս Հայաստանում փակ դարպասներ չեն լինելու։ Հիմա նայեք այս դարպասներին, վերջին 2-3 ամսվա մեջ կրկնակի ամրացրել են, բոլոր բաց դռները փակել են և շարունակելու են ճաղերի հետևից նայել մեր ժողովրդին և հասարակությանը, սա է ժողովրդի իշխանության դիմագիծը։ Այս խորհրդարանում կան պատգամավորներ, քաղաքական մեծամասնության պատգամավորները, ովքեր դեռ չեն գիտակցում, չեն հասկանում մեր երկրում ստեղծված իրավիճակի լրջությունը։ Կրկին անգամ կոչ ենք անում՝ խելքի՛ եկեք, կանգնեք ժողովրդի կողքը, մի՛ դարձեք այդ դավաճանի հենարանը»։

Տեսանյութեր

Լրահոս