Կարեն Բեքարյանը կձերբակալվի
Արդեն տեղեկացրել ենք, որ այս րոպեներին փորձագետ Կարեն Բեքարյանը գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում։
Ավելի վաղ նրա բնակարանում խուզարկություն էր կատարվել։ Ըստ փաստաբանի` առգրավել են բոլոր էլեկտրական սարքերը։
Կարեն Բեքարյանին բերման են ենթարկել ինչ-որ ֆեյքերի քրեական գործի շրջանակներում։
168.am-ի տեղեկություններով` Կարեն Բեքարյանը կձերբակալվի։