Արտագա՞ղթ, թե՞ արտագնա աշխատանք․ քաղաքացիները մեկնում են Ռուսաստան․ ՈւՂԻՂ

Ռուսաստանի Դաշնությունը փետրվարի 1-ից օդային սահմանը բացել է ՀՀ քաղաքացիների համար, և հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են լքել Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ մի շարք քաղաքացիներ փետրվարի 1-ին չկարողացան մեկնել Ռուսաստան, քանի որ օդանավակայանում պարզել էին, որ կորոնավիրուսային հիվանդության թեստը հանձնել են այնպիսի կազմակերպությունում, որն իրավունք չուներ ՌԴ մեկնող քաղաքացիներից թեստ վերցնել, մինչդեռ իրենք տեղյակ չեն եղել նոր կարգից։

Քաղաքացիներ էլ եղան, որ մեկնեցին Ռուսաստանի Դաշնություն, սակայն թեստի հետ կապված խնդիրների պատճառով նրանց այնտեղից արտաքսել էին։

«Զվարթնոց» օդանավակայանից վերջերս էլ թվով 7 քաղաքացիներ չկարողացան մեկնել Ռուսաստան, քանի որ, ինչպես իրենք էին նշել, թռիչքի ժամը սահմանված էր եղել 20։00-ն, սակայն հասնելով օդանավակայան՝ պարզել էին, որ թռիչքը 11։00-ին էր եղել։

Ի դեպ, նույն այդ քաղաքացիները քիչ առաջ մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց նոր տոմսեր են տրամադրել, և այսօր 20։00-ին մեկնելու են։

Նշենք նաև, որ ՌԴ-ն օդային սահմանը Հայաստանի համար բացել է մինչև մարտի 1-ը, տոմսերը գրեթե հենց առաջին օրերին սպառվել են, և սա՝ այն դեպքում, երբ Երևան-Մոսկվա տոմսի արժեքը հասել է աստղաբաշխական գնի՝ հատելով 1000 դոլարի սահմանը։

Տեսանյութեր

Լրահոս