«Գուցե Ադրբեջանի համար Նիկոլը Ադրբեջանի Ազգային հերոս է. այո՛, այդպես է». Զոհրաբյան

«Երբևէ մեծ կարծիք չեմ ունեցել քայլականների մասին, բայց երբ Ռուսաստանի նախագահի հարցազրույցը իրենց պատճառում է մի անասելի հրճվանք, երբ հարցազրույցից պոկում են 1 բառ, որ Նիկոլը դավաճան չէ, և դրանով հրճվում են, պարզ հարց եմ տալիս, դուք հո իմբեցել չե՞ք, հարգելի գործընկերներ»,- քիչ առաջ Ազատության հրապարակում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Բա ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի նախագահը պետք է կանգներ ասեր՝ Նիկոլը դավաճա՞ն է: Ռուսաստանի նախագահը շատ պարզ, շատ կարևոր հայտարարություններ արեց, այո, Ռուսաստանի համար և Պուտինի համար Նիկոլը դավաճան չէ, ավելին ասեմ, գուցե և Ալիևի համար Նիկոլն Ադրբեջանի ազգային հերոս է, այո, և այդպես է: Ես չեմ բացառում, որ Ադրբեջանի խորհրդարանում սկսվի գործընթաց՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի ազգային հերոսի կոչում տալու համար, որովհետև այն, ինչ Ալիևն ուզում էր 30 տարի, Նիկոլ Փաշինյանը տարավ և մատաղ արեց: Նիկոլ Փաշինյանը դավաճան է հայ ազգի համար, Նիկոլ Փաշինյանը դավաճան է հայաստանցու և արցախցու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը հիշատակեց Ռուսաստանի նախագահի խոսքից կարևոր մի հատված.

«Նա ասաց՝ երբեէ, մինչ այս պահը Շուշիի փոխանակման հարց չի եղել, Շուշիի փոխանակման հարցը ծագել է այս կոնֆլիկտի ժամանակ: իսկ ի՞նչ էր ասում ստախոս Նիկոլը ընդամենը օրեր առաջ, ստախոս Նիկոլն ասում էր՝ պատերազմի դադարեցման ցանկացած ելքի դեպքում Շուշին առանց մարտի պետք է հանձնվեր Ադրբեջանին»:

Մանրամասները՝ տեսանյությում

Տեսանյութեր

Լրահոս