Հանրահավաքի մեկնարկին՝ 16։00-ին, Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ՀՔԾ. Իվետա Տոնոյան

Այսօր Ազատության հրապարակում կրկին հանրահավաք է: Ընդդիմադիր 17 կուսակցությունները շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ առաջին հանրահավաքի անցկացումից առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հարվիրել էին ԱԱԾ, այնուհետև նա ձերբակալվել էր՝ ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել եւ անցկացնել: Երեկ նա դատարանից ազատ արձակվեց:

«Գագիկ Ծառուկյանին այսօր ժամը 16.00-ին հրավիրվել են Քննչական ծառայություն»,- քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը և ավելացրեց, որ գործել է նույն սցենարը, ինչ նախորդ անգամ:

«Ինչպես հետագայում համոզվելու առիթ ունեցանք՝ շուրջ 9 ժամ Գագիկ Ծառուկյանը  պահվել է ԱԱԾ-ում՝ առանց որևէ կոնկրետ մեղադրանքի առաջադրման, և միայն  9 ժամ հետո միջամտել են Քննաչական ծառայության քննիչները, երբ կարողացել են որոշակի առումով, իհարկե ևս մեկ անգամ ապացուցելով իրենց իրավական սնանկությունը, հիմքերից զուրկ գործ կարել պարոն Ծառուկյանի նկատմամբ»,- ասաց Տոնոյանը:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ դատարանը չի բավարարել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, Տոնոյանն ասաց՝ հույս ունեցել են, որ դատարանն արդար որոշում կկայացնի:

«Մշտապես փորձել և հույս ենք ունեցել, հավատացել ենք, որ դատարաններն այնուամենայնիվ իրենց առաքելությունը պետք է իրականացնեն, սակայն այս դեպքում մենք կոնկրետ գործ ունենք մեկ կենտրոնից, մեկ մարդուց իջեցվող հրահանգների հետ և այն, որ արդարադատությունը ՀՀ-ում չի հաղթում, դրա միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ով պարզապես տարբեր տեսակի ապսատարաններից, տարբեր տեսակի նկուղներից իջեցնում է հանձնարարականներ թե՛ դատարաններին, թե՛ ուժային կառույցներին , որ նրանք ռեպրեսիաներ իրականացնեն ընդդիամդիր քաղաքական ուժերի ղեկավարների նկատմամբ»,- ասաց Տոնոյանը:

Տեսանյութեր

Լրահոս