Բաժիններ՝

  «Առափնյա 300 մշտական գործող օբյեկտներից այս բոլոր աղտոտությունները լցվում են Սևանա լիճ». Յուրի Ջավադյան

Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը կարծում է՝ Սևանա լիճը բավականին ծանր վիճակում է:

Այսօր ԱԺ-ում Սևանա լճի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ աշխատանքային քննարկման ժամանակ Յ. Ջավադյանը նշեց, որ այսօր ավազանի համայնքները մասամբ են կոյուղացված, մի քանի մաքրող կայաններ դրված են, բայց դրանք ավելի շատ աղտոտում են, քան մաքրում:

«Մենք չունենք աղբահանության համակարգ, 240 տոննա աղբն ո՞ւր պետք է տեղափոխվի: Քաղաքների աղբավայրերը, հայտնի է՝ ինչ վիճակում են: Գետերով ինչ ասես տեղափոխում են, լվացքի մեքենաների փոշու մեջ 55% ազոտ ու ֆոսֆոր է պարունակվում,  իսկ սովորական լվացքի փոշու մեջ 30% է: Առափնյա 300 մշտական գործող օբյեկտներից այս բոլոր աղտոտությունները լցվում են Սևանա լիճ»,- ասաց Յ.Ջավադյանը:

Նա նշեց, որ նախկինում շուրջ 200 հա ծառեր կտրվել են, բայց կոճղերը մնացել են ջրի տակ և փտում են, նաև բազմաթիվ կառույցներ են մնացել ջրի տակ, որ պետք է մաքրել: Յ.Ջավադյանի խոսքով՝ մաքրման կայանների տեղադրման միջոցառումներն արդեն սկսվել են նախարարության կողմից, մեծ միջոցառում է ձեռնարկվում լճի տակ մնացած կոճղերը հանելու համար:

«Վարչապետն ընդունել է մի շատ կարևոր առաջարկություն, ֆինանսավորում կլինի ու կարվի առաջիկա 2-3 տարում, որ 3-4 դոնոր ջրամբարներ են կառուցվելու, որոնց ջուրը կլցվի Սևանա լիճ, որպեսզի նախ մաքուր ջուր շատ ունենանք լցված, ջրափոխանակության ժամանակ էլ հանկարծ ջրանկման նշույլ չլինի»,- ասաց Յ.Ջավադյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս