Բաժիններ՝

«Ակտը ՊԵԿ-ն է գրում, բայց ասում է` դիմեք այլ մարմնի». բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները՝ Դավիթ Անանյանին. բողոքի ակցիա

Այսօր կառավարության շենքի առջև կրկին բողոքի ակցիա են իրականացնում բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները` պահանջելով նվացեցնել իրենց հարկային բեռը, որը բարձրացվել է։ Նրանք սպառնում են բեռնատարներով ակցիա անցկացնել կառավարության շենքի մոտ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ակցիայի մասնակիցների հետ զրույցում նշեց, որ ՊԵԿ-ը քաղաքականություն իրականացնող մարմին չի:

«ՊԵԿ-ը եղած օրենքների շրջանակներում վարչարարություն է իրականացնում»,- ասաց Դ.Անանյանը՝ հորդորելով բողոքներն ուղղել ֆինանսների նախարարություն։

Սակայն ցուցարարներին Անանյանի պատասխանը չգոհացրեց: Նրանց խոսքով՝ ակտը ՊԵԿ-ն է գրում, բայց ասում է դիմեք այլ մարմնի:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս