«Ուրախ եմ, որ Գոնսալո Իգուաինը հեռացավ «Միլանից». չեմ սիրում վարձկաններին». Իտալիայի ՆԳ նախարար
«Սան Սիրոյում» ընդհանրապես չեն տխրել արգենտինացու կորստի պատճառով:
Իտալիայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Մաթեո Սալվինին մեկնաբանել է արգենտինացի Գոնսալո Իգուաինի՝ «Միլանից» «Չելսի» տեղափոխությունը:
«Ես ուրախ եմ, որ Իգուաինը հեռացավ: Հուսով եմ, որ մենք այլևս նրան չենք տեսնի «Միլանում», որովհետև նա իրեն արժանավայել չէր պահում: Ես չեմ սիրում վարձկաններին՝ կլինի դա քաղաքականություն թե ֆուտբոլ»,- Սալվինիի խոսքերն է մեջբերում AFP-ը:
Նախորդ ամռանը «Միլանը» վարձակալեց Իգուաինին «Յուվենթուսից»: Արգենտինացին լավ չդրսևորեց իրեն Ջենարո Գատուզոյի թիմում և հունվարին տեղափոխվեց «Չելսի»:
Սալվինին «Միլանի» երկրպագու է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը