ԱՄՆ-ը լրացուցիչ մեղադրանքներ է առաջադրել Huawei-ին և նրա ֆինանսական տնօրենին
ԱՄՆ-ը 23 կետով լրացուցիչ մեղադրանքներ է առաջադրել Huawei-ի եւ նրա ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի նկատմամբ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնակատար Մեթյու Ուիթաքերը:
«Սիեթլում Մեծ Ժյուրին մեղադրական եզրակացություն է առաջադրել Huawei Technologies հեռահաղորդակցական կորպորացիայի երկու ստորաբաժանումների կողմից տասը ֆեդերալ հանցագործությունների գծով»,- հայտնել է նա: Նրա խոսքով՝ Huawei-ի աշխատողները խախտել են համաձայնագրերը T-Mobile հեռահաղորդակցական ընկերության հետ, որը ռոբոտ էր մշակում իր բջջային հեռախոսների թեստավորման համար:
Սեփական ռոբոտ նախագծելու համար Huawei-ի աշխատակիցները խախտել են համաձայնագրերն ԱՄՆ-ի ընկերության հետ՝ գաղտնի լուսանկարելով նրա մշակումը եւ վերցնելով դրա չափումները եւ նույնիսկ գողանալով ամերիկյան ռոբոտի մի մասը, հայտնել է Ուիթաքերը: Բացի դրանից, 13 լրացուցիչ հանցագործությունների մեղադրանքներ են առաջադրվել Huawei-ի ֆինանսական տնօրեն եւ ընկերության հիմնադրի դուստր Մեն Վանչժոուին, որին ձերբակալել են Կանադայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: