Բաժիններ՝

Սիրիան և Իրանը համագործակցության պայմանագրեր են ստորագրել

Սիրիան եւ Իրանը 11 համաձայնագիր են ստորագրել, որոնք վերաբերում են երկու երկրների բազմակողմանի հաագործակցությանը, ներառյալ երկարաժամկետ ռազմավարական տնտեսական փոխգործակցության համաձայնագիրը: Այդ մասին հայտնել է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը:

Փաստաթղթերը, որոնք հունվարի 28-ին ստորագրվել են Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի Դամասկոս կատարած այցի շրջանակում, ընդլայնում են համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիսք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը, ենթակառուցվածքը, ներդրումները, բնակարանային շինարարությունը, նշվում է հաղորդարգության մեջ:

Փաստաթղթերի ստորագրումից հետո կողմերը նշել են, որ այն «ազդանշան դարձավ ամբողջ աշխարհի համար, որ սիրիա-իրանական համագործակցությունը իրողություն է», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս