3 ամենակարևոր «երբեք»-ները
Ձեզնից դուրս եկող ցանկացած բացասական բան վերադառնում է կրկնակի նեգատիվով: Հիշեք այս մասին՝ նախքան ինչ-որ բան անելը:
Մեր կյանքը ենթարկվում է Տիեզերքի գլխավոր, ձգողականության օրենքին: Այն պարզ է ու տրամաբանական: Մարդը դեպի իրեն է ձգում այն, ինչի մասին մտածում է: Չի կարելի երազել երջանկության մասին, ու դրա հետ մեկտեղ՝ մտածել, թե կյանքդ չի ստացվել, ոչ փող կա, ոչ սեր…
Տիեզերքը սրան արձագանքում է ակնթարթորեն ու տալիս այն, ինչի մասին մտածում ես:
Այս հոդվածն այն մասին է, թե ինչ չի կարելի անել երբեք:
Երջանիկ մարդիկ դեպի իրենց են ձգում ուրիշների սերը:
Մեր կյանքում եղած բոլոր մարդիկ, իրերն ու իրադարձությունները բոլորովին էլ պատահական չեն: Մենք ինքներս ենք մեզ կամա թե ակամա շրջապատում նրանցով:
Սիրելու ու սիրված լինելու պատրաստակամությունը պետք է հոգում ծնվի ու իրենով լցնի գիտակցության բոլոր անկյունները:
Հիշեք՝ ոչ ոք ու ոչինչ չեն կարողանալու մեր փոխարեն անել մեր անելիքը: Մենք և միայն մենք ենք ստեղծում մեր սեփական իրականությունը: Երջանիկ մարդիկ հաճույք են ստանում ամենաաննշան առիթներից:
3 գլխավոր «երբեք»-ները՝
1. Երբեք մի պահեք անցյալի վիրավորանքներն ու նեղվածությունը, հատկապես՝ նախկին սիրելիների հանդեպ: Դրանք ենթագիտակցության մակարդակում արգելափակում են ձեր կյանքում դրական փոփոխությունների հնարավորությոնները:
2. Երբեք ինքներդ ձեզ մի ասեք՝ ինձ մոտ ոչինչ չի ստացվի: Հաջողության նկատմամբ ունեցած հավատը հաջողության հասնելու գլխավոր գրավականն է:
3. Երբեք սիրո փնտրտուքը ինքնանպատակ մի դարձրեք: Իսկական զգացմունքը բնական ճանապարհով ու ներդաշնակ կերպով է գալիս:
Երջանիկ մարդիկ երկար են ապրում ու հազվադեպ են հիվանդանում:
Բոլոր հիվանդությունները նյարդայնանալու հետևանք են:
Մեր ֆիզիկական առողջությունը մեր հոգեկան առողջության հայելային արտացոլանքն է: Բացասական էմոցիաներն օրգանիզմը քայքայում են բջջային մակարդակում՝ նրանում առաջացնելով անբուժելի հիվանդություններ:
Աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացու զորքի բժիշկներն ապշում էին զարմանալի մի փաստից: Պարտված բանակի զինվորները մեռնում էին այն վերքերից ու վնասվածքներից, որոնք հաղթող զինվորներն արագորեն էին հաղթահարում ու կազդուրվում: Շատ ավելի ուշ կայսր Նապոլեոն Բոնապարտի բժիշկն այդ փաստն այսպես ձևակերպեց ու մեկնաբանեց. «Հաղթողների վերքերն ավելի շուտ են լավանում»: Այլ կերպ ասած՝ ցանկացած բուժման հաջողություն կախված է ապրելու տենչից: Մեր օրգանիզմում ի սկզբանե ամեն ինչ մտածված է այնպես, որ նա ինքն է ի վիճակի իրեն բուժել:
Ճիշտ մտքերը և ոգու ուժը գլխավոր պայմաններն են:
3 գլխավոր «երբեք»-ները՝
1. Երբեք մի բողոքեք հիվանդություններից, դրանց մասին միայն բժշկի մոտ խոսեք: Անընդհատ վատ զգալուց բողոքող մարդը, ով դրա մասին նաև շարունակ պատմում է շրջապատողներին, ենթագիտակցորեն քայքայում է սեփական առողջությունը:
2. Երբեք ինքներդ ձեզ ախտորոշում մի դրեք: Երբ դուք ասում եք, թե հավանաբար այս կամ այն հիվանդությունն ունեք, ապա ծրագրավորում եք այն, և շուտով ձեր մտավախություններն իրականանում են:
3. Երբեք վեճի մեջ մի մտեք ագրեսիվ տրամադրված մարդկանց հետ, մի հարեք ինչ-որ բանի դեմ շարժումներին: Բացասական մտքերը քայքայում են օրգանիզմը, իսկ առողջությունը սկսվում է ներքին հանգստությունից ու կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքից:
Ոչ թե փողն է երջանկություն բերում, այլ երջանկությունը՝ փող:
Մենք նույնիսկ չենք կասկածում, թե որքան ենք սխալվում, երբ ասում ենք՝ ա՛յ, եթե ես փող ունենայի, ես իսկապես երջանիկ կլինեի…
Ձգողականության օրենքն ուղիղ հակառակ կերպով է աշխատում: Հարստությունը, հաջողությունն ու բարեկեցության այլ ատրիբուտներ մարդու մոտ հայտնվում են այն ժամանակ, երբ նա իրեն իսկապես երջանիկ է զգում: Այլ կերպ ասած՝ երջանկության զգացողությունն ունակ է մարդուն դարձնել ավելի արդյունավետ, նպատակամղված, համառ, ինքնավստահ, ինչից էլ ուղղակիորեն կախված է նյութական շահույթի մեծացումը:
3 գլխավոր «երբեք»-ները՝
1. Երբեք մի ասեք երբեք: Մեկընդմիշտ ձեր կյանքից բացառեք հետևյալ արտահայտությունները՝ «Ես երբեք չեմ պրծնի այս պարտքերից», «Ես երբեք լավ աշխատանք չեմ գտնի» և նմանատիպ շատ այլ արտահայտություններ: Դրանք հզոր արգելքներ են հարստության ու բարեկեցության ճանապարհին:
2. Երբեք, այսպես կոչված, «սև օրվա» համար փող մի կուտակեք, այլապես ռիսկի եք դիմում շատ շուտով ստանալ այն: Ավելի լավ է այլ ձևակերպում ընտրեք, ասենք՝ «տհաճ անակնկալների համար»:
3. Երբեք ձեզ մի մեղադրեք չպլանավորված ծախսերի ու սպոնտան գնումների համար: Չէ՞ որ դրանք դրական էմոցիաների յուրատեսակ չափաբաժին են, առանց որոնց՝ փող աշխատելու գործընթացը կորցնում է իմաստը:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը