Բաժիններ՝

Հրանտ Մելքումյանը նշեց իր հերթական հաղթանակը Ջիբրալթարի մրցաշարում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամները` Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարում:

Լևոն Արոնյանը բաց թողեց 7-րդ տուրը: Իսկ Հրանտ Մելքումյանը ստիպեց անձնատուր լինել լեհ Ռադոսլավ Բարսկուն: Իսկ Էլինա Դանիելյանը կիսեց միավորը մրցակցուհու հետ:

Այժմ Արոնյանն ունի 5,5 միավոր: 4,5 միավոր ունի Հրանտ Մելքումյանը:

Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի մինչև հունվարի 31-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս