
Ցիվիլ «ԵԿՄ». Դավիթ Տոնոյանն աջակցում է Հայ սպաների միությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ սպաների միությունը, որի ստեղծման հիմքում կանգնած են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը եւ Աշոտ Մանուչարյանը, ունի նաեւ պաշտպանության գործող նախարար Դավիթ Տոնոյանի աջակցությունը:
Տոնոյանը խոստացել է լուծել գրասենյակի հարցը եւ օժանդակել այլ կազմակերպչական հարցերում: Եթե այս միությունը կայանա, ապա այն կարող է դառնալ ԵԿՄ-ի ավելի ցիվիլ տեսակը, որտեղ կմիավորվեն ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքի հայ զինվորականները: Այս դեպքում գուցե ԵԿՄ-ի հարցը եւս փակված համարվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: