Արմեն Սարգսյանը մտադիր չէ կուսակցություն հիմնել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում կուսակցություն բացել կամ աջակցել որևէ քաղաքական ուժի։ Այս մասին նա հայտարարել է հունվարի 26-ին՝ պատասխանելով քաղաքական ուժի մաս կազմելու լուրերի մասին 24News– ի հարցին։  

«ՀՀ նախագահը չի պատրաստվում հիմնել կուսակցություն կամ ուղղակի, թե անուղղակի աջակցել որևէ կուսակցության»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Նախագահը մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող հայ-իտալական գիտական համաժողովին, որը վերաբերում էր արհեստական բանականության զարգացմանը։

Տեսանյութեր

Լրահոս