Լամն առաջին մարզիկն է, ով դարձավ Մյունխենի պատվավոր քաղաքացի
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպ Լամը ճանաչվել է Մյունխենի պատվավոր քաղաքացի, ինչի մասին նա գրել է թվիթերյան իր էջում:
Նախկին պաշտպանը դարձավ առաջին մարզիկը պատմության մեջ, ով արժանանում է այդ կոչմանը:
«Հպարտ եմ դառնալու առաջին մարզիկը, ով հանդիսանում է իր հարազատ քաղաքի պատվավոր քաղաքացի: Ես անցկացրել եմ իմ ամբողջ կյանքը Մյունխենում, այստեղ բազմաթիվ ցնցող իրադարձություններ են կատարվել: Շնորհակալություն քաղաքին այս պատվի համար»,- ասված է Լամի հաղորդագրության մեջ:
Being the first sportsman to be elected honorary citizen of my hometown Munich makes me very proud. I have spent almost my entire life here and experienced many wonderful moments. Many thanks to the city of Munich for the great honour! pic.twitter.com/VRovOw20ZW
— Philipp Lahm (@philipplahm) January 24, 2019
Լամն ամբողջ կարիերան անցկացրել է «Բավարիայում» և պաշտպանել է ակումբի գույները 16 տարիների ընթացքում: Այդ ժամանակահատվածում նա նվաճել է 21 տիտղոս, իսկ 2014 թվականին Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է Աշխարհի չեմպիոն: 2017 թվականին Ֆիլիպ Լամը 33 տարեկան հասակում ավարտեց կարիերան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը