Բաժիններ՝

Այդպիսի պարգևատրումներ մեզ մոտ չկան, դա կարող է լինել 2 ամսվա աշխատավարձի, հավելավճարի և պարգևատրման հանրագումարը. ՊԵԿ նախագահի պարզաբանումը «յոթանիշ» պարգևավճարների մասին. Tert.am

Այդպիսի պարգևատրումներ չկան մեզ մոտ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է Yerevan.today-ի՝ ՊԵԿ-ում տրված պարգևավճարների վերաբերյալ հրապարակումը։

ՊԵԿ-ի նախագահի պարզաբանմամբ՝ դա երկու ամսվա աշխատավարձի, հավելավճարների և պարգևատրումների չափն է:

«Դեկտեմբերին վճարվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումները, որոնց հանրագումարը կարող է այդքան կազմել»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Նշենք, որ Yerevan.today կայքի հրապարակման համաձայն՝ ՊԵԿ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ դեկտեմբերին «աստղաբաշխական» յոթանիշ աշխատավարձ և պարգևատրումներ են ստացել, մասնավորապես՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ 8 մլն 55 հազար դրամ, իսկ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 հազար դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս