Թուրքիա-ԱՄՆ առևտրաշրջանառությունը 11 ամսում 1․4 տոկոսով աճել է
2018թ, հունվար–նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 1․4 տոկոսով՝ հասնելով 19 մլրդ դոլարի։ Ըստ ermenihaber.am-ի՝ 2017թ․ ողջ ընթացքում ԱՄՆ-Թուրքիա առևտրաշրջանառությունը կազմել էր 20․6 մլրդ դոլար։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ նշված 11 ամիսների ընթացքում Թուրքիայից ԱՄՆ կատարված արտահանման ծավալը նվազել է 4․3 տոկոսով՝ հասնելով 7․6 մլրդ դոլար։ Իսկ ԱՄՆ-ից կատարված ներմուծումը նույն ժամանակահատվածում կազմել է 11․4 մլրդ դոլար, ինչը 5․7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
2019թ․ հունվարի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները և պայմանավորվածություն ձեռք բերել՝ հատկապես ռազմական ու էներգիայի արրտահանման ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։