Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել Շառլիզ Թերոնի հետ
Հոլիվուդի ամենանախանձելի փեսացուներից մեկը նոր ընտրյալ է գտել իր համար: Այդ մասին գրել է The Sun-ը: Ինչպես եւ նրա նախկին սիրեցյալը՝ Անջելինա Ջոլին, ընկերուհին նույնպես սեքս-սիմվոլի կոչում է կրում: 2016 թվականին Ջոլիի հետ բաժանվելուց հետո, Փիթն, ինչպես երեւում է, առաջին լուրջ սիրավեպն է սկսել:
Ինսայդերի խոսքով՝ 55-ամյա սրտակերն, արդեն մեկ ամիս է՝ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է օսկարակիր դերասանուհի Շառլիզ Թերոնի հետ: Նրանց սիրավեպը սկիզբ է առել դեկտեմբերին, Սուրբծննդյան տոների շրջանում, իսկ այժմ զույգին սկսել են միասին նկատել մարդաշատ վայրերում: Զույգին ծանոթացրել է եւս մեկ հանրաճանաչ դերասան՝ Շոն Փենը, որի հետ Շառլիզը նույնպես հանդիպել է մի ամբողջ մեկուկես տարի: Փիթը եւ Թերոնը ինչ-որ մի ժամանակ ընկերություն են արել, բայց այժմ նրանց ընկերական հարաբերություններն ավելի մտերմիկ կապի են վերաճել:
«Նրանք հանդիպում են արդեն գրեթե մեկ ամիս: Ինչ-որ ժամանակ նրանք պարզապես ընկերություն էն անում. ճակատագրի հեգնանքով նրանց ծանոթացրել է Շոն Փենը, բայց հետո ամեն ինչ փոխվել է»:
Այսպես, զույգին անցած շաբաթ Լոս Անջելեսում միասին տեսել են բարում: Փիթը Թերոնին 1ր միացել «Եթե Բիլ-սթրիթը կարողանար խոսել» ֆիլմի ցուցադրությունից հետո, որի պրոդյուսերն ինքն է: Աղբյուրի խոսքով՝ նրանք շատ հուզական 1ին, ընդ որում՝ Բրեդը գրկել 1ր իր ուղեկցուհուն, իսկ հետո նրան աչքով արեց, եւ երկուսն էլ շատ երջանիկ 1ին երեւում:
Հիշեցնենք, որ հոլիվուդյան լովելասի հետեւում սիրավեպերն են անվանի գեղեցկուհիներ Գվինեթ Փելթրոուի, Ջենիֆեր Էնիսթոնի եւ Անջելինա Ջոլիի հետ: Վերջինիս հետ նրանք թշնամաբար են տրամադրված երեխաների խնամքի պատճառով: