Բաժիններ՝

«Չեմ ուզում, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները դառնան ինքնահավան և արգելակեն». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը «Բրայթոնի» դեմ տնային խաղի նախօրեին հույս է հայտնել, որ թիմի ֆուտբոլիստները հաջողության ալիքի վրա չեն իջեցնի տեմպերը:

«Կարևոր չէ, որպես խաղացող և մարզիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդում» միշտ պետք է կենտրոնանալ միայն հաղթանակի վրա: Դա բնական է այս ակումբի համար: Մենք անցկացրինք 6 լավ խաղ, բայց միշտ ամենակարևորը հաջորդ խաղն է: Բոլորն ասում էին, որ «Տոտենհեմի» հետ խաղը թեստ կլինի մեզ համար, բայց ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև վստահ էի խաղացողների տրամադրվածության վրա: Ես ուզում եմ, որ ֆուտբոլիստները վստահ լինեն իրենց ուժերի վրա, բայց չեմ ուզում, որպեսզի նրանք դառնան ինքնահավան և արգելակեն»,- Սուլշերին է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս