Արմեն Սարգսյանը նախարարներ է նշանակել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր նախարարներ նշանակելու և վերանշանակելու մասին:
Նախագահի հրամանագրերով՝ Զոհրաբ Մնացականյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում, Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնում, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում, Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարարի պաշտոնում, Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում, Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսերի նախարարի պաշտոնում, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարարի պաշտոնում, Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում է նշանակվել Զարուհի Բաթոյանը: