Վիզաների ազատականացումը կլինի 2019թ․ ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցը

2019թ․ ռուս–թուրքական հարաբերությունների առանցքային թեմաներից մեկը կլինի վիզային ռեժիմի փոխադարձ չեղարկումը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի նորանշանակ դեսպան Մեհմեթ Սամսարը։

Դեսպանը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2019թ․ առաջին արտասահմանյան այցը կլինի դեպի Ռուսաստան։ Հունվարի 23-ին Մոսկվայում տեղի կունենա Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Ըստ Սամսարի՝ հանդիպման գլխավոր թեման կլինի սիրիական հարցը, սակայն անդրադարձ կկատարվի նաև Ռուսաստան–Թուրքիա երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի։ Ավելի ուշ՝ գարնան ամիսներին Մոսկվայում տեղի կունենա Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը։

Էրդողանի այցի ընթացքում կքննարկվի նաև վիզաների ազատականացման նախագիծը։ Սամսարի նշել է, որ առաջին փուլում կչեղարկվեն ծառայողական անձնագրերի տերերին և վարորդներին տրվող վիզաները։ Ավելի ուշ օրակարգ կբերվի նաև վիզային ռեժիմի ընդհանրապես չեղարկման հարցը։

Թուրք դեսպանի խոսքով՝ վիզաների չեղարկումը կնպաստի Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի ակտիվացմանը, կխթանի զբոսաշրջությունը։ Թուրք դեսպանը հիշեցրել է նաև, որ երկու երկրները նպատակ են դրել երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100․000 դոլարի։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս