Կառավարությունում խառն են, մի «կենդանի պաշտոնյա» չկա, իսկ վարչապետի խոսնակի թեկնածու կա. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 22-25-ը կմեկնարկի դավոսյան հայտնի տնտեսական ֆորումը, որին մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախորդ ֆորումին մասնակցում էր ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ` Կարեն Կարապետյանը, ով այնտեղ մեծ թվով հանդիպումներ ունեցավ:
Փաշինյանի թիմը եւս լրջորեն պատրաստվում է, սակայն երեկ կառավարությունում չգտանք մի «կենդանի պաշտոնյա», որից հնարավոր լիներ ճշտել մանրամասները, հատկապես, թե ով է ուղեկցելու Փաշինյանին: Կառավարությունում խառն են, մամլո խոսնակ էլ չկա։
Ի դեպ, խոսակցություն կա, որ նշանակվելու է կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ի ղեկավար` «Ազատություն» ՌԿ-ի նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: