Արայիկ Հարությունյանը 11 օրով «էքսկուրսիա»՝ «սուպերգործուղման» է մեկնել ԱՄՆ և Բրիտանիա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես իր առաջին պաշտոնամուտը, այնպես էլ սպասվող «սուպերնախարարության» նորամուտը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անցկացնում է դրսում:

Այս օրերին, երբ ձեւավորվում է հայոց նոր կառավարությունը, գրվում է նոր ծրագիրը, Արայիկ Հարությունյանը մեկնել է ԱՄՆ` Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում մասնակցելու ամերիկահայ ճարտարապետների ու  գիտնականների համագումարին: Սուպերնախարարի սուպերգործուղումը կտեւի 11 օր, ԱՄՆ-ից նա գործուղման կմեկնի նաեւ Մեծ Բրիտանիա:

Հիշեցնենք` մայիսին նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, որը մետրոյով էր գործի գնում, հայտարարել էր` գործուղումները պետք է կրճատել, «գործուղումն էքսկուրսիա չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս