Բաժիններ՝

Ճապոնիայում սատկել է երկրի ամենածեր շիմպանզեն

Այս շաբաթ Կոբեի կենդանաբանական այգում սատկել է Ճապոնիայի ամենածեր շիմպանզեն, որտեղ նա անցկացրել է ավելի քան 60 տարի: Ջոնի անունով պրիմատը տեղացի բնակիչների սիրելին էր շատ տասնամյակների ընթացքում։

Օձի կենդանաբանական այգու տնօրինության տվյալներով՝ որտեղ ապրում էր Ջոնին, կաթնասունը, որը 69 տարեկան էր, սատկել է բնական պատճառներով՝ ծերությունից:

Նրա մոտ առողջության հետ կապված խնդիրներ էին առաջացել տակավին 2017 թվականին: Այն ժամանակ Ջոնիին տեղափոխեցին առանձին վանդակ, որպեսզի մյուս պրիմատները նրան չանհանգստացնեն: Շիմպանզեն Ճապոնիա էր տեղափոխվել 1955 թվականին Աֆրիկայից:

Կենդանաբանական այգում ապրելու տարիներին ինն անգամ հայր է դարձել: Նրա առաջին ձագը ծնվել է 1963 թվականին: Ուշագրավ է, որ նա դարձել է առաջին շիմպանզեն, որը Ճապոնիայում ծնվել ու մեծացել է կենդանաբանական այգու արհեստական միջավայրում: «Շիմպանզեների կյանքի միջին տեւողությունը 40-ից 50 տարի է, ուստի Ջոնին ապրել է շատ երկար, եւ հուսով ենք, երջանիկ կյանք»,-նշել են Օձի կենդանաբանական այգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս