Բաժիններ՝

2019-ին ՀՆԱ-ն կգտնվի 5.2-5.3 տոկոսի սահմաններում. Տիգրան Խաչատրյան

Հայաստանում 2019թ. համախառն ներքին արդյունքի աճը կանխատեսվում է 5.2-5.3 տոկոսի սահմաններում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։

«Որոշ տարբերություններ լինում են, դրանք պայմանավորված են լինում տնտեսության մեջ տարվա ընթացքում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով։ Անցած տարվա ընթացքում վերամշակող արդյունաբերության ազդեցությունն է եղել ավելի մեծ՝ աճի տեսանկյունից։ Այդ երևույթը իր վերջնական ազդեցությունը կունենա ՀՆԱ-ի աճի ցուցանիշի վրա»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս