Բաժիններ՝

Վարչապետի աշխատակազմի երկու մեքենաները կհատկացվեն Պետական վերահսկողական ծառայությանը և Արագածոտնի մարզպետարանին

ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված երկու ավտոմեքենա կամրացվի ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և ՀՀ Արագածոտնի մարզպետարանին:

Խոսքը մասնավորապես, 2006 թվականի արտադրության «Տոյոտա Պրադո»-ի և 2012 թվականի արտադրության «Toyota LC»-ի մասին է: Առաջինը կհատկացվի Արագածոտնի մարզպետարանին, երկրորդը՝ Պետական վերահսկողության ծառայությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության և Արագածոտնի մարզպետարանի բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից ետ վերցնել և ՀՀ պետական վերահսկողական ծառայությանն ու Արագածոտնի մարզպետարանին հատկացնել 1-ական ավտոմեքենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս