«Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում». Արմեն Աշոտյանը պատասխաններ է պահանջում

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեկ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին տարածված հաղորդագրությունը տարակուսանք է առաջացնում։

Շուրջ 4 ժամ տեւած բանակցությունները ավարտվել են մի տեքստով, որն ակնհայտորեն փոխհամաձայնեցված է երկու երկրների միջեւ, գրեթե նույնական արտգործնախարարությունների կայքերում եւ անհասկանալիորեն լավատեսական է։

Հայաստանի վարչապետից եւ ԱԳ նախարարից անհապաղ պահանջում եմ հետեւյալ կարցերի պատասխանը՝

1. Հակամարտության կարգավորման ի՞նչ սկզբունքների շուրջ է տեղի ունեցել տվյալ հանդիպումը։

Կարդացեք նաև

2. Ո՞ր հիմքի վրա է անդրադարձ կատարվել հաղորդագրության մեջ նշված «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու, անվտանգության ու տարածաշրջանային կայուն զարգացման» հարցերին։

3. Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում։

4. Քննարկվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանի խոստումը Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին եւ ի՞նչ արդյունքով։

5. Անդրադարձ կատարվե՞լ է արդյոք Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավովածություններին։

Արմեն Աշոտյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեկ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին տարածված…

Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 16. Januar 2019

Տեսանյութեր

Լրահոս