Բաժիններ՝

Իսրայելը պատրաստվում է ռեկորդային թվով զբոսաշրջիկեր ընդունել «Եվրատեսիլի» ընթացքում

Իսրայելի Թել Ավիվ քաղաքը պատրաստվում է ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ընդունել «Եվրատեսիլի» ընթացքում, որը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 14-ից մինչեւ 19-ը: Այդ մասին հայտնել են տեղի քաղաքապետարանի պաշտոնյաները: Թել Ավիվի քաղաքապետարանը կրեատիվ լուծումներ էփ նտրում հյուրերի տեղավորման համար:

Սպասվում է, որ եվրոպական երգի մրցույթի միջոցառումներին անմիջականորեն կմասնակցի ավելի քան տասը հազար օտարերկրացի, ճշտել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Անցյալ տարիների փորձը ցույց է տվել, որ, բացի նրանցից, քաղաք կժամանեն արդի երաժշտության առնվազն քսան հազար երկրպագուներ ու սիրահարներ: Թել Ավիվի քաղաքապետարանում ենթադրում են, որ նրանք զգալիորեն ավելի շատ կլինեն:

Միայն վերջին երեք տարում Թել Ավիվ այցելած օտարերկրացիների թիվը կրկնապատկվել է եւ, ինչպես սպասվում է, նոր ռեկորդային մակարդակի կհասնի 2019 թվականին, ընդգծված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Մեծաքանակ հյուրերի տեղավորման հարցում մասնակիորեն կօգնի «Վրանային ավանը»:

Թել Ավիվի իշխանությունները հավանություն են տվել քեմպինգի կառուցմանն՝ առաջարկելով այլընտրական նորաստեղծական լուծում երկու հազար զբոսաշրջիկների տեղավորման համար, ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: Այստեղ կարելի կլինի խփել իր վրանը կամ օգտվել այսպես կոչված գլեմպինգից («գլամուր» եւ «քեմպինգ» բառերից):

Դա ճանապարհորդությունների ավելի ու ավելի մեծ տարածում գտնող տեսակ է, որտեղ բնության գրկում կյանքը զուգորդվում է պերճության հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս