Երնջատափ-Բուժական ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի արգելապատնեշի վրա
Հունվարի 16-ին, ժամը 12:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երնջատափ-Բուժական ավտոճանապարհի մոտ 28-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` «Nissan March» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի արգելապատնեշի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., 2 ուղևոր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: Տուժածներ չկան: