Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկիստները «մենամարտում են» Տ-72Բ տանկերով
Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողներն սկսել են ցուցակային սպառազինության Տ-72Բ տանկերով «մենամարտերում» երկկողմանի մարտի կատարելագործումը: Տանկիստների գործնական դաշտային պարապմունքներն անցկացվում են «Ալագյազ» զորավարժարանում:
Ծրագրված հրաձգությունների նախաշեմին զինծառայողներն ըստ տարրերի յուրացրել են մարտավարական, հատուկ եւ կրակային պատրաստության նորմատիվները եւ հանձնել լեռնային-ժայռոտ, ձյունապատ բարձրլեռնային կտրատված տեղանքում տանկի վարման ստուգարքներ:
Գործնական հրաձգությունների ընթացքում տանկային ստորաբաժանումների զինծառայողները կատարում են կրակային դիրքերի ընտրության, հենակետերի քողարկման, պայմանական հակառակորդի կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի ոչնչացման կրակային համակարգի ստեղծման խնդիրներ:
Տանկիստները կրակում են ցուցակային արկերով՝ ձգաբանական ուղղումների կիրառմամբ, նմանակում են երկկողմանի մարտական գործողությունները, թիրախները խոցում եւ ոչնչացնում են տեղից եւ հընթացս՝ փողի էլեկտրոնային կայունարարի եւ սպառազինության կառավարման համալիրի օգտագործմամբ:
Գործնական պարապմունքներին մասնակցում են 100-ից ավելի զինծառայողներ եւ ավելի քան 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա: