Բաժիններ՝

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 39 ավտոմեքենա

Հունվարի 16-ին, ժամը 08։18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Iinfiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Ս.)։

***

Հունվարի 16-ին, ժամը 04:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները գյուղի սկզբնամասում արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz C240» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ.):

***

Հունվարի 16-ին, ժամը 02:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Երինջատապ գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Kia sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, վերադարձի ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել նաև «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Խ.):

***

Հունվարի 15-ին, ժամը 22:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարի 13-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «INFINITI» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս.) արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները վարորդին և 3 ուղևորներին տեղափոխել են Մարտունի քաղաք։

***

Հունվարի 15-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին հացի գործարանի մոտակայքում «Lexus» մակնիշի 2 ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Հացագործների փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «Lexus GX 460» (վարորդը՝ Գ. Ա.) և «Lexus RX» (վարորդը՝ Վ. Հ.) մակնիշների ավտոմեքենաները:

***

Հունվարի 15-ին, ժամը 21:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր հյուրանոցի մոտակայքում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ.):

***

Հունվարի 15-ին, ժամը 22:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղում՝ դպրոցի մոտ, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Subaru Legacy» մակնիշի ավտոմեքենան (3 ուղևոր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***

Հունվարի 15-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի ավտոճանապարհին ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը:

Փրկարարները «ՀովհաննեսՄարտիրոսյան» սահմանափակ պատասխանատվության ընկերության աշխատակիցների հետ միասին արգելափակումից դուրս են բերել 39 ավտոմեքենա (55 ուղևոր):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս