Բաժիններ՝

Հայաստանում սկսվել է ռուս զինծառայողների նախապատրաստումը «Հրետանային կրակի վարպետները» մրցույթին

Հայաստանի ռուսական ռազմակայանում «Հրետանային կրակի վարպետները» մրցույթին նախապատրաստվելու նպատակով, որն անցկացվում է 2019 թվականի Բանակային միջազգային խաղերի շրջանակում, սկսվել է նռնակաձիգների եւ ականաձիգների ուսուցումը: Պարապմունքներն անցկացվում են «Ալագյազ» զորափորձարանում:

Զինծառայողները մշակում են կրակային ու տակտիկական պատրաստության, ինչպես նաեւ ձեռքի նռնականետներից ու ականանետներից պայմանական հակառակորդին նմանակող թիրախներին անվրեպ հրաձգության նորմատիվները: Վարորդներն ու մեխանիկ-վարորդները ցերեկային ու գիշերային ժամերին ռազմական տեխնիկայի վարման նորմատիվներ են կատարում կտրտված ձյունապատ լեռնային-ժայռոտ տեղանքում՝ գիշերային տեսունակության սարքերի օգտագործմամբ:

Կազմավորված նռնականետային ու ականանետային հաշվարկները մեկ ամսվա ընթացքում վարժանքներ են կատարելու 5 կիլոմետր երկարությամբ երթուղու հաղթահարման անհատական մրցավազքում՝ թիրախներ խոցելով ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետով, եւ 5-կիլոմետրանոց էստաֆետում՝ խոչընդոտների հաղթահարմամբ եւ ականանետներից կրակ բացելով:

Ականաձիգների ու նռնակաձիգների գործնական պարապմունքներին մասնակցում են հարյուրից ավելի զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս