Բաժիններ՝

Հարի Քեյնը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գա մինչև մարտ

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիրակնօրյա հանդիպման ժամանակ  ոտնաթաթի լուրջ վնասվածք է ստացել և մեկ ամիս բաց կթողնի վերականգնման պատճառով:

«Նախնական տվյալներով, կիրակնօրյա հանդիպման ժամանակ Հարի Քեյնը վնասել է ձախ ոտնաթաթի ջլերը: Վերականգնման ընթացքում նրան կշարունակեն հետևել ակումբի բժիշկները: Սպասվում է, որ ֆուտբոլիստը մարզումներին կվերադառնա մարտի սկզբին»,- ասվում է ակումբի տարածած թվիթերյան հաղորդագրության մեջ:

ԱՊԼ-ի 2018-19թթ. մրցաշրջանում Քեյնը ձևակերպել է 14+4:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս