Թուրքիան ներառվել է Ռուսաստանի ամենախոշոր առևտրային գործընկներների շարքում

Թուրքիան ընդգրկվել է Ռուսաստանի ամենախոշոր առևտրային գործընկերների հնգյակում: Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունը հրապարակել է Մոսկվայի ամենախոշոր առևտրային գործընկերների ցանկը 2018-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածի համար։

Ռուսաստանի ամենախոշոր գործընկերների հնգյակում առաջատարը Չինաստանն է՝ 98.7 մլրդ դոլար առևտրաշրջանառության ցուցանիշով: Թուրքիան մուտք է գործել վերոնշյալ հնգյակ՝ գրանցելով Ռուսաստանի հետ 17.9 տոկոսանոց աճ և ցուցանիշը հասցնելով 23.2 մլրդ դոլարի։

Թուրքական աղբյուրը նաև հաղորդում է, որ 2018թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում Ռուսաստանի արտաքին առևտուրը հասել է 191.4 մլրդ դոլարի։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս