Մակրոնը բացառել է Brexit-ի պայմանների շուրջը Բրիտանիայի հետ ԵՄ-ի նոր բանակցությունների հնարավորությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառել է Մեծ Բրիտանիայի հետ Եվրամիության նոր բանակցությունները նրա դուրս գալու պայմանների շուրջը: Այս մասին հայտնել է Le Figaro թերթը:
«Կարելի է բարելավել մեկ կամ երկու կետ, բայց ես դրան առանձնապես չեմ հավատում, որովհետեւ մենք առավելագույն հնարավորն արեցինք համաձայնագրի համար եւ բրիտանացիների ներքին խնդրի լուծման համար չենք հրաժարվի եվրոպացիների շահերի պաշտպանությունից»,- նշել է նախագահը: Նա նաեւ հավելել է, որ առանց համաձայնագրի Եվրամիությունից թագավորության դուրս գալուց առաջին հերթին տանուլ կտան իրենք՝ բրիտանացիները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: