Բաժիններ՝

Իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել է ԱՄՆ-ում իր հաղորդավարի ձերբակալման մասին

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է իրանական Press TV անգլալեզու հեռուստաալիքի լրագրողուհի եւ հաղորդավարուհի Մարզիե Հաշեմիին։

«Մեզ հայտնեցին, որ լրագրողուհի եւ նորությունների հաղորդավարուհի Մարզիե Հաշեմին բերման Է ենթարկվել ու կալանքի տակ դրվել Վաշինգտոնում: Նրա ձերբակալման պատճառները հայտնի չեն, նրան որեւէ մեղադրանք չի առաջադրվել»,- հայտնել է հեռուստաալիքն իր Twitter-ում:

Նշվում է, որ ձերբակալումը տեղի է ունեցել Սենտ Լուիսի (Միսուրիի նահանգ) օդանավակայանում: Ներկայում նրան տեղափոխել են Վաշինգտոն՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննչական մեկուսարան: Press TV հեռուստաալիքի հաղորդավարուհին ծնվել է ԱՄՆ-ում:

Նա ուղեւորվել էր ԱՄՆ՝ տեսակցելու հիվանդ եղբորն ու մյուս հարազատներին: Մարզիե Հաշեմիի ազգականները հեռուստաալիքին պատմել են, որ նրա հետ չեն կարողացել կապվել 48 ժամվա ընթացքում եւ միայն հետո են իմացել ձերբակալման մասին: Հաղորդավարուհին ընտանիքի անդամներին հայտնել է իր նկատմամբ կոպիտ վերաբերմունքի մասին: Նա պատմել է, որ իր կամքին հակառակ, իր վրայից հանել են հիջաբը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս