«Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել, որ չենք հանդուրժի Իրանի կողմից միջազգային նորմերի անտեսումը». ԱՄՆ-ը դատապարտել է Իրանի կողմից արբանյակի արձակումը
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի Իրանի կողմից միջազգային նորմերի քամահրումը։
«Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել, որ չենք հանդուրժի Իրանի կողմից միջազգային նորմերի անտեսումը: Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների ու գործընկերների հետ աշխատում է Իսլամական Հանրապետության սպառնալիքների ողջ սպեկտրին հակազդելու վրա, ներառյալ նրա հրթիռային ծրագիրը, որն սպառնում է Եվրոպային եւ Մերձավոր Արեւելքին»,- նշվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարի հայտարարության մեջ:
Փոմպեոյի խոսքով՝ կրող հրթիռի արձակմամբ Իրանը «շարունակում Է մարտահրավեր նետել միջազգային հանրակցությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւին»: Ինչպես ավելի հաղորդել է իրանական հեռուստատեսությունը, Իրանում հունվարի 15-ին անհաջողություն է կրել արբանյակի արձակումը. այն չի կարողացել հասնել տրված ուղեծիր: Իրանի հեռահաղորդակցությունների գործերի նախարար Մոհամադ Ջավադ Ազարիի խոսքով՝ անհաջողությունը պայմանավորված Է կրող հրթիռի երրորդ աստիճանի հետ կապված խնդրով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: