Ո՞վ կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանի՝ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 22– ին: Նիստի օրակարգի առաջին երկու հարցերով նախատեսված են խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը:

Ներկայումս քննարկումներ են ընթանում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածության շուրջ:

Ըստ մեր հավաստի տեղեկությունների, այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀՀ կրթության և գիտության նախարարի նախկին տեղակալ, ներկայումս ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է: Քննարկվում են նաև այլ տարբերակներ, սակայն, ըստ ամենայնի, վերջնական որոշումը կանգ կառնի հենց Հովհաննիսյանի վրա:

Հիշեցնենք, որ նախկինում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով անցած տարեվերջին իր նախաձեռնությամբ հրաժարվել էր նաև այս պաշտոնից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս