Ռետրո-բաղադրատոմս. կաթնային թխվածքաբլիթներ՝ ընտանեկան թեյախմության համար
Բաղադրիչներ
1. Ալյուր – 250 գ
2. Հալված կարագ – 100 գ
3. Շաքարավազ – 100 գ
4. Տաք կաթ – 0.5 բաժակ
5. Ձու – 2 հատ
6. Փխրեցուցիչ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Հարիչով հարել ձուն և շաքարավազը, այնուհետև ավելացնել մնացած բաղադրիչները, ալյուրն ու փխրեցուցիչն ավելացնում ենք վերջին պահին:
2. Թխել թխվածքաբլիթի համար նախատեսված տարաների մեջ:
3. Եթե ավելի քաղցր եք սիրում, կարող եք շաքարավազ ավելացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը