Բաժիններ՝

Կենդանակերպի նշաններ, ովքեր տանել չեն կարողանում կոնֆլիկտները

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում վեճեր, ձգտում են ամեն կերպ խուսափել սկանդալներից:

Խեցգետին: Խեցգետինները ցույց չեն տալիս, որ գոհ չեն որևէ բանից: Չեն կարողանում խոսել այն մասին, որ նեղացել են, բայց երկար հիշում են կատարվածը: Տանել չեն կարողանում սկանդալներ, քանի որ չեն կարողանում հաղթահարել սթրեսային իրավիճակները: Ցանկացած տարաձայնություն լրջորեն ազդում է Խեցգետինների վրա:

Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կոնֆլիկտներից չեն վախենում, բայց տանել չեն կարողանում դրանք: Կույսերն առանձնանում են ուժեղ բնավորությամբ, ռացիոնալ մտածողությամբ: Ամեն կերպ փորձում են խուսափել վեճերից: Անմիջապես փորձում են գտնել խնդրի լուծումը, դատարկ բանից կոնֆլիկտներ չեն ստեղծում:

Կշեռք: Տանել չեն կարողանում կոնֆլիկտները, հարաբերությունների պարզումը. հոգեկան հավասարակշռությունն ավելի կարևոր է նրանց համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ զգացմունքային են, բայց միշտ ձգտում են զսպել զգացմունքները, չնկատել սադրանքը:

Կարդացեք նաև

Ձկներ: Չեն սիրում կոնֆլիկտներ, ամեն կերպ խուսափում են դրանցից: Երբ մարդիկ վեճ են հրահրում, Ձկները կորցնում են իրենց, չեն իմանում՝ ինչպես արձագանքել: Նրանք միայն ցանկանում են վերջ տալ բացասականին և սկանդալին: Կարողանում են իրականությունից կտրվել այն պահին, երբ իրենց փորձում են տհաճ խոսակցության մեջ ներգրավել:

Աղեղնավոր: Աղեղնավորները ևս տանել չեն կարողանում կոնֆլիկտները, կարող են խոսել ցանկացած թեմայի շուրջ, միայն թե շփումը խաղաղ ու հաճելի լինի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում ազատվել ներքին ճնշումից, քանի որ ընկնում են երկու ծայրահեղության գիրկը. կա՛մ կատաղի պայքարի մեջ են մտնում, կա՛մ փախչում լուրջ վտանգից: Կոնֆլիկտները կարող են նեղացնել Աղեղնավորներին, ծնկի բերել:

Ջրհոս:  Տանել չեն կարողանում ճնշումը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գերադասում են խաղաղ շփումը, գնահատում են հարաբերությունների հավասարակշռությունը: Հաճախ են հրաժարվում մարդու հետ շփումից նրանց հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Մեծամասամբ հանգիստ են, վայելուչ վարվելակերպ ունեն:

Նյութը luna.net-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս