ԱՄՆ-ում վթարի հետևանքով 13,3 հազար լիտր շոկոլադ է թափվել ճանապարհին
Հունվարի 14-ին ԱՄՆ-ի Ֆլագսթաֆ քաղաքի (Արիզոնայի նահանգ) մերձակայքում տեղի ունեցած վթարի պատճառով շրջվել է ցիստեռն-կցանքը, ինչի հետեւանքով շուրջ 13,3 հազար լիտր հեղուկ շոկոլադ է թափվել ճանապարհի երթեւեկելի մաս: Այն մաքրելու համար պահանջվել է շուրջ չորս ժամ: Այդ մասին հայտնել է Արիզոնայի հասարակական անվտանգության վարչությունը:
«Շոկոլադի գետն արգելափակում է արեւմտյան ուղղությամբ տրանսպորտի երթեւեկությունը I-40 մայրուղով՝ Ֆլագսթաֆից դեպի արեւելք ընկած հատվածում: Ավտոցիստեռնը, որը 13,3 հազար լիտր շոկոլադ էր տեղափոխում, շրջվել է»,- ճշտել է գերատեսչությունն իր Twitter-ում:
Ճանապարհատրանսպորտային պատահարից վարորդները չեն տուժել: Վթարի պատճառ է դարձել ավտոմոբիլի կցորդման եւ ցիստեռնի հետ կցանքի անսարքությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
There is a river of chocolate blocking/flowing in the westbound lanes of I-40 at milepost 211, east of Flagstaff. A tanker truck carrying 40-thousand gallons of liquid chocolate rolled over. This will be a sweet cleanup! pic.twitter.com/G03eVdNQZD
— Dept. Public Safety (@Arizona_DPS) January 14, 2019