Ով է մարդասպանը. ստուգեք մտածողությունը
Կարո՞ղ եք արդյոք կենտրոնացնել ուշադրությունը, համադրել փաստերը: Այս գլուխկոտրուկը կօգնի ստուգել՝ որքանով եք ուշադիր մանրուքների նկատմամբ:
Միստր Բրաունը սպանվել է շաբաթ օրը՝ ցերեկը: Նրա կինն ասել է, որ դեպքի պահին գիրք կարդալիս է եղել:
Ծառայապետը նշել է, որ հանցանքի կատարման պահին լոգանք է ընդունել:
Գլխավոր խոհարարն ասել է, որ ընտանիքի համար նախաճաշ է պատրաստել:
Սպասուհին հայտնել է, որ հագուստն է լվացել, իսկ այգեպանն ասել է, որ այգում զբաղված է եղել:
Ո՞վ է սպանել միստր Բրաունին:
Չե՞ք կարողանում գտնել մարդասպանին: Միստր Բրաունին սպանել է խոհարարը: Նա վստահեցրել է, թե զբաղված է եղել նախաճաշ պատրաստելով, բայց սպանությունը կատարվել է ցերեկը, ոչ թե առավոտյան: Նշանակում է՝ նա ստել է:
Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը