
Ֆրանսիայում երկու մարդ է մահացել է ձնահոս առաջացնող սարքի պայթյունից

Ֆրանսիայի Մորիյոն լեռնադահուկային հանգստավայրի երկու աշխատակից է զոհվել այն ժամանակ, երբ կիրառել է տեղումներից հետո կանխարգելիչ ձնահոս առաջացնող պայթուցիկ սարքը, հաղորդում է Dauphine Libere թերթը։
Ինչպես տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն, թերթի տվյալներով, աշխատակիցները պետք է նախապատրաստեին դահուկային բազան ձյան առատ տեղումներից հետո՝ պայթուցիկ սարքի միջոցով կանխարգելիչ նպատակներով առաջացնելով ձնահոս։
Դեպքի վայր են ճամանել փևկարարներ և հրշեջներ, սկսվել է միջադեպի քննություն։
Զոհվածների անունները չեն նշվում։