«Յուվենթուսը» ցանկանում է ստորագրել Ալբային՝ որպես ազատ գործակալ
«Յուվենթուսը» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբայի ծառայություններով:
Թուրինյան ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել Ալբայի գործակալների հետ՝ առաջարկելով ստորագրել պայմանագիր ակումբի հետ, սակայն այն ժամանակ, երբ կավարտվի Ալբայի գործող պայմանագիրը:
Ալբայի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչև 2020 թվականի ամառն է: Ալբայի հրաժարագինը կազմում է 150 միլիոն եվրո:
29-ամյա իսպանացի պաշտպանը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, սակայն համաձայնությունը դեռևս չի կնքվել:
«Մանչեսթեր Յունայթեդը» ևս պայքարում է Ալբայի համար:
Իսպանական մամուլը գրում է, որ Ալբան կարող է շուտով ստորագրել նոր պայմանագիր կատալոնական ակումբի հետ:
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Ֆուտբոլիստի աշխատավարձը կլինի 9 միլիոն եվրո՝ մեկ մրցաշրջանի համար:
Ալբան և ակումբը երկար ժամանակ չէին կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել պայմանագրի շուրջ:
Այս խոսակցություններին զուգահեռ՝ Ժորդի Ալբան բանակցություններ չի վարում ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:
Diario Sport-ի տվյալներով՝ կատալոնական ակումբը դեռևս պաշտոնական առաջարկ չի արել ֆուտբոլիստին: Ընթացիկ պայմանագրի ժամկետը լրանում է 2020 թվականի ամռանը:
Ալբան զարմացած էր, որ ակումբը միայն ԶԼՄ-ներում է ցանկություն հայտնել ընդլայնել պայմանագիրը, սակայն նրան չէր դիմել: Նա և իր գործակալներն ակնկալում էին, որ առաջիկա շաբաթներին «Բարսելոնան» հանդես կգա առաջարկով: Իսպանացի ֆուտբոլիստը պատրաստ է քննարկել պայմանագիրը:
Առաջիկայում «Բարսելոնան» դիմելու է Ալբայի ներկայացուցիչներին:
Սիրարփի Աղաբաբյան