Ֆրենկի դե Յոնգը կկողմնորոշվի հունվարի 20-ին
![](https://168.am/wp-content/uploads/2019/01/Barcelona-transfer-news-Frenkie-De-Jong-991117.jpg)
«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մոտ օրերս մտադիր է որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ:
Հոլանդացի ֆուտբոլիստով հետաքրքրվում են եվրոպական մի քանի թոփ-ակումբներ, ինչպիսիք են «Բարսելոնան», ՊՍԺ-ն, «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»:
Դե Յոնգը որոշումը կկայանացնի հունվարի 20-ին, երբ Հոլանդիայի առաջնությունը վերսկսվելու է: Նա ցանկանում է իր գործակալին հայտնել իր որոշման մասին և հետո կենտրոնանալ միայն ֆուտբոլի վրա՝ չմտածելով ամռանը սպասվող տրանսֆերի մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբը դե Յոնգի հետ բանակցություններում աաջատար է և կարողացել է համոզել ֆուտբոլիստին: Սրա արդյունքում՝ ՊՍԺ-ն առաջարկել է ֆուտբոլիստի համար վճարել 150 միլիոն եվրո + Մետաս դե Լիգտային:
Սիրարփի Աղաբաբյան