Բաժիններ՝

Փոմպեոն Կահիրեում հավաստեց, որ ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի Սիրիայից

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ հունվարի 10-ին Կահիերում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հավաստել է, որ ԱՄՆ-ն իր զորքերը դուրս կբերի Սիրիայից: Մամուլի ասուլիսը հեռարձակել է եգիպտական հեռուսատեսությունը:

«ԱՄՆ-ը տարբեր տեղերում կշարունակի պաշտպանել պայքարը «Իսլամական պետության» դեմ: Ինչ վերաբերում է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, ապա նախագահն ընդունել է այդ որոշումը, եւ այդ որոշումը կկատարվի: Ոչ մի հակասություն չկա»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս