Բաժիններ՝

Իսպանիայի երեսուն նահանգներում եղանակային տագնապ է հայտարարված ցրտելու պատճառով

Իսպանիայի Պետական օդերեւութաբանական գործակալությունը հունվարի 10-ին թագավորության 30 նահանգներում եղանակային տագնապ է հայտարարել ցածր ջերմաստիճանների եւ սաստիկ քամու պատճառով: Այդ մասին ասված է գերատեսչության կայքում:

Տարածաշրջանների մեծ մասում տագնապի աստիճանը բարձրացվել  մինչեւ «դեղին» (վտանգ), այնուամենայնիվ, մի քանի նահագներում այն բարձրացվել է մինչեւ «նարնջագույն» (մեծ վտանգ):

Սպասվում է, որ օրվա ընթացքում ջերմաչափի սյունը կարող է իջնել մինչեւ մինուս 10 աստիճան, իսկ քամու պոռթկումը կգերազանցի վայրկյանում 22 մետրը:
Ըստ կանխատեսումների՝ երկրում ցածր ջերմաստիճանները կպահպանվեն մինչեւ հանգստյան օրերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս