Բաժիններ՝

Եմենում առնվազն հինգ մարդ է զոհվել ռազմաբազայի վրա հուսիների անօդաչուի գրոհի հետևանքով. Al Arabiya

Եմենում առնվազն հինգ զինծառայող է զոհվել երկրի հարավի Լահջի նահանգում ռազմաբազայի վրա հուսիների անօդաչու թռչող սարքի գրոհի հետեւանքով: Ինչպես հունվարի 10-ին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, հարձակման պահին Ալ Անադ ռազմակայանում զորահանդես էր անցկացվում:

Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման հետեւանքով վիրավորվել են զինվորականներ ու պաշտոնյաներ, որոնց թվում են Եմենի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, ռազմական հետախուզության ղեկավարը, ռազմական ոստիկանության պետը եւ նահանգի նահանգապետը:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ադեն քաղաքի բուժհաստատություններ: 2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիների միջեւ: Այն առավել ակտիվ փուլ է անցել 2015 թվականի մարտին կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան:

Եմենի Իրավունքի ու զարգացման կենտրոնների տվյալների համաձայն, 2015 թվականի գարնանից Եմենում սպանվել են 10 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գրեթե 2,4 հազար երեխաներ եւ շուրջ 2 հազար կանայք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս