Տեսողության վատացումն ու աչքերի հիվանդությունները կկանխի այս պարզ միջոցը
Այն նաև ձեզ էներգիա և ուժ կտա։
Բանանից ու դդումից պատրաստված այս սմուզին հիասքանչ է։ Սա նաև հիանալի տարբերակ է ձեր մարսողական համակարգը պատշաճ վիճակում պահելու և առողջական ընդհանուր վիճակը բարելավելու համար։
Դդումը շատ համեղ բանջարեղեն է՝ բջջանյութի կատարյալ պարունակությամբ, ինչն օգտակար է ձեր առողջության բարելավման, հատկապես՝ տեսողության համար։
Խորանարդիկներով կտրատված դդումի մեկ բաժակը գրեթե 2 անգամ շատ A վիտամին է պարունակում, քան դրա օրական չափաբաժնով է նախատեսված, ինչն արդյունքում նպաստում է լավ տեսողությանը։
Այս մասին տեղեկացնում է budetezdorovy.ru կայքը։
Ըստ Հարվարդի համալսարանի հետազոտությունների՝ դդումն օգտակար է աչքերի դեգեներատիվ հիվանդությունների դեպքում, որոնք կարող են հանգեցնել կուրության։
A վիտամինը նաև օգնում է ձևավորել ու ամրացնել ոսկորները, ատամները և առողջ մաշկի գրավական լինել։
Ինչպես ասացինք, դդումը բջջանյութի հիանալի աղբյուր է։
Շվեդ գիտնականների կողմից վերջերս իրականացված հետազոտությունը բացահայտեց, որ, եթե կանանց սննդակարգում բջջանյութի պարունակությունը բարձր է եղել, ապա նրանք 25 տոկոսով քիչ սրտային հիվանդություններ են ունեցել, քան այն կանայք, որոնց սննդակարգում բջջանյութի պարունակությունը քիչ է եղել։
Առույգացնող սմուզիի բաղադրատոմսը։
Մեզ անհրաժեշտ է՝
3/4 բաժակ նուշի կամ քունջութի կաթ՝ առանց շաքարի։ Կարելի է օգտագործել նաև վարսակի կաթ, ընկույզի կամ արևածաղկի սերմերի կաթ։
100 մլ ջուր։
1 բանան։
1/3 բաժակ հում դդմի խյուս։
1 ճաշի գդալ մեղր։
1/4 թեյի գդալ դարչին, մշկընկույզ և կոճապղպեղ։
1 թեյի գդալ մանրացրած կտավատի սերմ։
Բոլոր բաղադրիչները հարիչի մեջ խառնեք մինչև միատարր զանգված դառնալը։ Խմեք անմիջապես՝ վայելելով այս ըմպելիքի բույրն ու համը, ինչպես նաև նրա բոլոր առավելությունները։
Պատրաստեց 168.am-ը